National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.03.2023
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը
1 / 4

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանում բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավմանը: Ըստ նախագծի՝ բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերաբար. յուրաքանչյուր 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Կառավարության հեղինակած ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» լրամշակված օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ մարտի 21-ի հերթական նիստում:

Ըստ Առողջապահության նախարարի՝ նախատեսվում են ծավալուն փոփոխություններ լիցենզավորման կարգերում, ավելի ու ավելի բարձրացվելու են չափորոշիչներն ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության եւ որոշակի ծառայությունների համախմբման մասով: Քանի որ Հայաստանում գործող բժշկական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը բավականին աշխատատար եւ ժամանակատար է, ուստի եւ, որպեսզի սահուն կազմակերպվի գործընթացը, նախատեսվել է առավել ռիսկայնություն պարունակող ուղղությունների առաջնահերթություն: Նշվել է, որ կարեւորագույն նպատակ է որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը, դրանց մեթոդների բարելավումն ու շարունակական արդիականացումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքների հիման վրա են ճանաչվելու եւ գնահատվելու սարքավորումները: Անահիտ Ավանեսյանի խոսքով չափորոշիչներն այսօր էլ գործում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգերով, սակայն նախատեսվում է կարգերի թարմացում: Գործընթացը շարունակական է, քանի որ բժշկագիտության զարգացմանը զուգընթաց կարեւոր է ոչ միայն սարքերի թողարկման ժամկետը, այլեւ նոր մեթոդներով տվյալ սարքերի կիրառման դաշտը: «Բժշկագիտությունը բավականին ինտենսիվ զարգացող ոլորտ է, եւ թե՛ մեթոդները, թե՛ կրթության, թե՛ սարքավորումների նկատմամբ որակական պահանջներն անընդհատ փոփոխվում են: Մենք պետք է բարձրացնենք չափորոշիչների նշաձողը»,- ասել է Առողջապահության նախարարը:

Գլխադասային՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am